Անդաստիարակների քարոզարշավ (լուսանկարներ)

>

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի միակ կրեդոն, կարծես թե, դարձել է իրար մրոտելը, իրար վրա ցեխ շպրտելն ու հակաքարոզչություն անելը։ Թեկնածուները Երևանը սիրելու և երևանցիներին ոսկի սարեր խոստանալու անվան տակ զբաղված են նաև մրցակիցներին ոչնչացնելով կամ մրցակիցների հարձակումները հետ մղելով, ինչի արդյունքում երևանցին դառնում է սոսկ հանդիսատես՝ ընտրությունների անվան տակ ծավալվող «կեղտոտ պատերազմների»։ Այս ամենն արտահայտվում է ոչ միայն հարթակից հնչած ելույթներով կամ հարցազրույցներով, այլև ավելի ցածր մակարդակի կոնկրետ գործողություններով։ Օրինակ՝ պատերին փակցված պաստառները պատռելով կամ դրանք իրենց պաստառներով ծածկելով։ Համացանցում արդեն տարածվել են տարբեր լուսանկարներ, որտեղ «Իմ քայլը» դաշինքի «չարաճճիները» իրենց թեկնածուի պաստառը փակցրել են «Լույս» դաշինքի պաստառի վրա, «Լույսինը»՝ «Իմ քայլի», «Իմ քայլը»՝ Դաշնակցության պաստառի վրա և այսպես շարունակ։ Բայց հիմնական մրցակցությունն ընթանում է «Իմ քայլը» դաշինքի թեկնածուի՝ Հայկ Մարությանի նկարով պաստառների շուրջ, կա՛մ նրա պաստառներն են պատռում, վրան այլ պաստառ փակում, կա՛մ Հայկի կողմնակիցներն են ուրիշների քարոզչության հաշվին իրենց քարոզը առաջ տանում։ Սա, մեղմ ասած, անդաստիարակ քարոզարշավի տպավորություն է թողնում, ուր տարբեր թիմերի որոշ անդիաստիարակներ իրենց թեկնածուի քարոզի համար անցնում են քաղաքակիրթ պայքարի սահմաններն ու մրցակցությունն իջեցնում թաղային խուժանի մակարդակի։

Լուսանկարները՝ սլայդում

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X