Իսրայելին հարցում է ուղարկվել Սիրիայում ռուսական ԻԼ-20 ինքնաթիռի անհետանալու հետ կապված

Այն բանից հետո, երբ երեկ երեկոյան իսրայելական զինուժի կողմից Սիրիայի Լաթաքիայի նահանգի վրա իրականացրած հարձակման ընթացքում ռադարներից անհետացել է ռուսական ԻԼ-20 ինթնաթիռը եւ կտրվել է կապը ինքնաթիռի անձնակազմի հետ, հարցում է ուղարկվել ռուսական կողմից իսրայելական զինված ուժերին, սակայն պաշտոնական Թել-Ավիվը, պատճառաբանելով, որ արտասահմանյան դեպքերը չեն մեկնաբանում իրենք, հրաժարվել է այս դեպքը մեկնաբանել։ Այս մասին հաղորդում է «РИА Новости» լրատվական գործակալությունը։

Նշենք, որ արդեն հայտնի է, որ ինքնաթիռի թռիչքի ժամանակ հրթիռային արձակում է իրականացվել ֆրանսիական ֆրեգատի կողմից։ CNN-ի համաձայն, հնարավոր է, որ ռուսական ինքնաթիռը խոցվել է սիրիական ՀՕՊ համակարգերի կողմից։

Մեկնաբանություն
X