Ռուսաստանցիները՝ ալկոհոլիզմի մասին

Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի աշխատակիցները սոցհարցում են իրականացրել՝ կապված Ռուսաստանում ալկոհոլիզմի խնդրի հետ: Համաձայն ուսումնասիրության արդյունքների, ռուսաստանցիների մեկ/երրորդից ավելին ասել են, որ ծանոթ են այդ խնդրին, սակայն զուտ լսելով: 37%-ը հարցվածների, ասել է,որ իր շրջապատում այդ հիվանդությամբ տառապող կա:

Ուշագրավ է այն, որ հարցվածների 46%-ը կարծում է, որ այդ հիվանդությունը կարելի է բուժել բժշկական միջոցներով, իսկ 31 տոկոսի համար այն սոցիալական բնույթի հիվանդություն է: Ամեն դեպքում 41%-ը կարծում է, որ պետությունը բավարար միջոցներ չի ներդնում հիվանդության դեմ պայքարի համար: Ուշագրավ է մեկ այլ հանգամանք: Հարցվածներից կեսից ավելին կողմ է, որպեսզի արգելվի ալկոհոլի վաճառքը մինչեւ 21 տարեկաններին, իսկ 49%-ը կողմ է, որպեսզի արգելվի ալկոհոլի գովազդը:

Մեկնաբանություն
X