Ադրբեջանի Զինված ուժերը կանցկացնի զորավարժություններ

Սեպտեմբերի 17-22-ը Ադրբեջանի ԶՈՒ-ն զորավարժություններ կանցկացնի: Զորավարժությունները լինելու են բավական մասշտաբային, որի մեջ ներգրավված են լինելու տարբեր տեսակի ստորաբաժանումներ: Ընդհանուր առմամբ զորավարժություններում ներգրավված են լինելու 20 հազար զինվորական, 200 միավոր տանկ եւ այլ զրահատեխնիկա, 120 հրթիռահրետանային համակարգեր, տարբեր կալիբրների, 10 կործանիչ ինքնաթիռ, եւ 20 միավոր ռազմական ավիացիա:

Վարժանքների ընթացքում մշակվելու են էշելոնային տանկային պաշտպանության եւ գրոհի տակտիկան: Որպես հակառակորդ ընդունվել է ոչ թե պայմանական թշնամին, ինչպես ընդունված է, այլ Հայաստանի տարածքում գտնվող ռազմական ստորաբաժանումները եւ Ղարաբաղի զինված ուժերի ստորաբաժանումները: Զորավարժությունները ցուցադրելու են Արցախի վրա հարձակման սցենար, որը ներառելու է նաեւ ռազմավարական կարեւոր օբյեկտների ոչնչացումը Արցախում:

Մեկնաբանություն
X