Կառավարությունը շուրջ 182 մլն կտրամադրի սահմանամերձ բնակավայրերին

Կառավարությունը շուրջ 182 միլիոն դրամ տրամադրեց գյուղատնտեսության նախարարությանը՝ հողօգտագործողներին անհատույց տրամադրելու համար Կառավարությունը որոշեց պահուստային ֆոնդից գյուղատնտեսության նախարարությանը տրամադրվել շուրջ 182 միլիոն դրամ սահմանամերձ բնակավայրերի հողօգտագործողներին՝ աշնանացան հացահատիկային մշակաբույսերի փաստացի ցանված յուրաքանչյուր 1 հեկտարի համար 60 հազար դրամ անհատույց տրամադրելու նպատակով։

Պետական աջակցություն կտրամադրվի սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ 37 բնակավայրերի հողօգտագործողներին մինչև 7 հեկտար աշնանացանի համար։ Աջակցությունը նախատեսվում է իրականացնել որպես պիլոտային միջոցառում։

Մեկնաբանություն
X