Պեկինն արձագանքել է չինական ընկերությունների հանդեպ

ԱՄՆ սահմանած սանկցիաներին Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ պաշտոնական Պեկինը խիստ նախազգուշացում է հայտարարել Միացյալ Նահանգներին, կապված չինական ընկերությունների՝ ամերիկյան իշխանությունների կողմից սանկցիոն ցանկում ներառման փաստի հետ: Այս մասին հայտնում է Chinhua լրատվական գործակալությունը:

Չինաստանի ներկայացոցիչ Գեն Շուանը մասնավորապես ասել է, որ Չինաստանը մշտապես եւ լիակատար կերպով է կատարել ՄԱԿ ԱԽ բանաձեւերը, եւ դեմ է միակողմանի գործողություններին, ներառյալ միակողմանի սանկցիաները եւ էսստերիտորիալ սանկցիաների սահմանումը: Նշենք, որ ամերիկյան նորսանկցիաները տարածվել են նաեւ չինական տեխնոլոգիական հսկաներից Yanbian Silverstar Network Technology Co ընկերության վրա, որը ամերիկյան կողմի վարկածի համաձայն, ղեկավարվում է Հյուսիսային Կորեայի քաղաքացի հանդիսացող անձանց կողմից:

Մեկնաբանություն
X