… Ո՞ւր է վարչապետի վարսավիր օգնականը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 6-ին որոշում էր ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Սոֆյա Նավասարդյանին նշանակել վարչապետի օգնական»:

Սոֆյա Նավասարդյանի անուն- ազգանունը տեղադրվել էր վարչապետի օգնականներ բաժնում, որը հանրության շրջանում մեծ աղմուկ էր բարձրացրել։ Ընդամենն ասեմ, որ Սոֆյան մասնագիտությամբ վարսավիր էր։ Այսօր նայում էի օգնականներ բաժինը և չգտա վարսավիր- օգնականի անուն- ազգանունը։ Այդ բաժնում նշված էր․

Վարչապետի օգնականներ

Արեն Մկրտչյան

Արփինե Դավոյան

Նաիրի Սարգսյան

Վարուժան Ներսեսյան

Իսկ ու՞ր է վարչապետի վարսավիր օգնականը։ Հազիվ "հարմարվել էր" հանրությունը։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X