«Արդարություն» կուսակցությունն աջակցում է «Լույս» դաշինքին

«Արդարություն» կուսակցությունը առաջիկա Երեւանի ավացանու ընտրություններին աջակցում է «Լույս» դաշինքին: Այս մասին կուսակցությունը տարածել է հայտարարություն, այն ստորև ներկայացնում ենք ամբողջությամբ․

«Վերլուծելով ՀՀ ներքաղաքական ստեղծված իրավիճակը,

Ծանոթանալով Երեւան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ծրագրերին եւ ընտրական ցուցակներին,

Հաշվի առնելով տարբեր քաղաքական ուժերի հետ բանակցությունների արդյունքները,

Հիմք ընդունելով կուսակցության անդամների ու համակիրների շրջանում անցկացված հարցման արդյունքները,

Կարեւորելով Ավագանու դերը Երեւան քաղաքի կառավարման գործում.

«Արդարություն» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշեց՝

  1. Աջակցել «Լույս» դաշինքին՝ ներկայացնելով սեփական ծրագրերն ու առաջարկները.

  2. Կոչ անել կուսակցության անդամներին եւ համակիրներին ակտիվորեն ներգրավվել նախընտրական պայքարում եւ քվեարկել «Լույս» դաշինքի օգտին.

  3. «Լույս» դաշինքի եւ դրա անդամ կուսակցությունների հետ հետագա սերտ համագործակցության պատրաստակամություն հայտնել»:

Մեկնաբանություն
X