Ուկրաինայի Գերագույն Ռադայում համարել են, որ երկրի առողջապահության համակարգը ոչնչացվում է

Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Օլգա Բոգոմոլեցը «112 Украина» հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ Ուկրաինայի առողջապահության համակարգը ղեկավարում են ոչ պրոֆիլային մասնագետները, ովքեր իրականացնում են համակարգի ոչնչացում։ Նշենք, որ Ուկրաինայում փոքրիկ աղջկա՝ բժշկական սխալի պատճառով մահվան դեպքի հետ կապված այդ երկրում լայն քննարկումներ են սկսվել այդ երկրում առողջապահական համակարգի խնդիրների հետ կապված։

Պատգամավոր Բոգոմոլեցը շեշտել է, որ երեխային հիվանդանոց հասցրել են ոչ թե բուժանձնակազմի անդամները, հատուկ մեքենայով, այլ երեխայի ծնողները։

Մեկնաբանություն
X