Հավանան անդրադարձել է ամերիկացի դիվանագետների ակուստիկ հարձակման ենթարկվելու մեղադրանքներին

Կուբայի ԱԳՆ-ի ԱՄՆ հարցերով դեպարտամենտի ղեկավար Կարլոս Ֆերնանդես դե Կոսիոն անդրադարձել է ամերիկյան NBC News-ի կողմից հնչեցված այն տեսակետին, որ Կուբայում եւ Չինաստանում ամերիկացի դիվանագետների ակուստիկ հարձակման մեջ մեղավոր են ռուսները։ Այս մասին կուբացի բարձրաստիճան դիվանագետը գրառում է կատարել իր թվիթերյան էջում։ «NBC-ում հրապարակված հոդվածը վտանգավոր խաղ է։ Այն ակնարկում է երրորդ երկրների կողմից Կուբայում դավադրության կազմակերպման մասին, սակայն չունի որեւէ ապացույց եւ հիմք, նման պնդման։ Հիշատակվում են միայն անանուն աղբյուրներ՝ ինտրիգ ստեղծելու համար»,- գրել է դե Կոսսիոն։ Նա նաեւ հավելել է, որ Կուբան հարձակումներ չի գործում եւ երրորդ երկրներին էլ նման բան չի թույլատրում՝ հարձակվել դիվանագետների վրա, իր տարածքում, անկախ այն հանգամանքից, թե որ երկրի դիվանագետներ են նրանք։

Մեկնաբանություն
X