Հրդեհ՝ Ռանչպար գյուղում․ կան տուժածներ

Սեպտեմբերի 13-ին, ժամը 16:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Ռանչպար գյուղի դպրոցի մոտ գտնվող տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:19-ին, մարվել` 18:12-ին:

Այրվել է Մ. Մ.-ին պատկանող 1-ին նրբանցքի տներից մեկը (մոտ 100 քմ)՝ գույքով:

Մեկնաբանություն
X