Հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը բարձրանում է 60 տոկոսով

Հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը բարձրանում է 60 տոկոսով՝ կազմելով 25.500 դրամ, որը գերազանցում է պարենային աղքատության շեմը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետի տնտեսական հարցերով խորհրդական Մեսրոպ Առաքելյանը:

«Հայաստանում այլևս ծայրահեղ աղքատ թոշակառու չի լինելու: Կառավարությունը անում է առավելագույնն ապահովել թոշակառուների արժանապատիվ և բարեկեցիկ ծերությունը: Ի դեպ, նախորդ իշխանությունների կողմից թոշակի բարձրացման որոշումներին կարող եք ծանոթանալ Հայաստանի ազգային արխիվում»,- ասված է նրա գրառման մեջ:

Մեկնաբանություն
X