Դասի չգալով և մեխանիկորեն ստանալով՝ իրավաբանական ֆակուլտետում գիտելիքներ ձեռք չեն բերում

Ազգային ժողովում քննարկվում է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման հանգամանքները քննարկելու վերաբերյալ հարցը։ Այս կապակցությամբ իրավական վեճ ծագեց այս հանձնաժողովին դեմ արտահայտվող «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի և հանձնաժողովի վեարբերյալ հարցը զեկուցող, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանի միջև։ Սիմոնյանը զարմացավ Կոստանյանի բացատարություններից, թե ինչու պետք է ստեղծել նման հանձնաժողով, եթե այս հարցով կա արդեն հարուցված քրեական գործ, իսկ ԱԺ կանոնակարգ օրենքը արգելում է նման պարագայում նույն հարցը քննակել խորհրդարանի քննիչ հանձնաժողովում։

Երբ Սիմոնյանը ակնհայտ կասկածի տակ դրեց իրավաբանականի դասախոս Գևորգ Կոստանյանի գիտելիքները, Կոստանյանն ասաց, որ դժբախտաբար ինքը դաս չի տվել Սիմոնյանին, եթե դաս տար, վերջինս այդկերպ չէր մեկնաբանի օրենքները։ Սիմոնյանն էլ «տակ չմնաց»՝ նշելով․ «Եթե Դուք ինձ դասավանդեիք, ես դասի չէի գա, մեխանիկորեն կստանայի, ասեմ իմանաք»։ Գործին խառնվեց իրավաբանականի մեկ այլ դասախոս պատագմավոր Արփինե Հովհաննիսյանը, ով նախ արձագանքեց Ալեն Սիմոնյանի՝ քննությունները մեխանիկորեն ստանալու ինքնավստահությանը։

«Ես հույս ունեմ, որ «Ելք»-ի իմ գործընկերներից որոշները իրավաբանական ֆակուլտետի իրենց գիտելիքները այդուհանդերձ դասի չգալով և մեխանիկորեն ստանալով չի, որ ձեռք են բերել, որովհետև դասի չգալով և մեխանիկորեն ստանալով՝ իրավաբանական ֆակուլտետում գիտելիքներ ձեռք չեն բերում»։

Այնուհետև Հովհաննիսյանն անցավ բուն հարցին՝ նշելով, որ իրենք հիմա չեն քննարկում քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը, որովհետև այդ հանձնաժողովն արդեն ստեղծված է։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X