Տիգրան Ուրիխանյանն ընտրվեց ԱԺ հանձնաժողովի նախագահ

Ազգային ժողովն այսօր՝ սեպտեմբերի 13-ին, տեղի ունեցած քվեարկության արդյունքներով ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։

Վերջինս ֆեյսբուքյան էջում գրել է․ «ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ԱԺ պատգամավորների փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրվեց ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ»։

Մեկնաբանություն
X