«Ժողովուրդ». 10 տարի անց. մարտի 1-ին կրակված փամփուշտներ են հայտնաբերվել Մաշտոց-Լեո խաչմերուկի շենքերում

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 1-ի քրեական գործով իրավապահները օպերատիվ-հետախուզական նոր գործողություններ են սկսել: «Ժողովուրդ» օրաթերթին Մաշտոցի պողոտա-Լեո փողոց-խաչմերուկի շենքերի բնակիչները պատմեցին, որ օրերս իրավապահները զննություն են իրականացրել իրենց շենքերի կտուրներում եւ ձեղնահարկերում եւ ուշագրավ փաստեր հայտնաբերել:

Մասնավորապես, իրավապահները գտել են կրակված փամփուշտների գնդակներ, որոնք մնացել են կտուրներում, որոշները` ճակատային պատերի մեջ: Համոզմունք կա, որ այդ գնդակները կրակվել են մարտի 1-ի իրադարձություների ժամանակ:

Հիշեցնենք, նախօրեին իր ասուլիսի ժամանակ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը եւս ասել էր, թե կան կոնկրետ ապացույցներ, որ ՀՀ զինված ուժերի զինծառայողները ավտոմատ հրազենից կրակոց են արձակել Լեո փողոցի շենքերի ուղղությամբ, այն բանից հետո, երբ այդ պատշգամբներից, ինչ-որ մի տեղից վառվող շիշ է նետվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություն
X