Թումանյանի վրա պառկեցրել են հերթական թիկնապահին

Արդեն մի քանի օր է, ինչ Երևանում առանց պետհամարանիշների մեքենաներ են շրջում։

Քիչ առաջ Թումանյան փողոցի վրա առանց պետհամարանիշի մեքենա էր կանգնած, որի վարորդին Պարեկապահակային ծառայության աշխատակիցները պառկեցրել էին գետնին։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ հրահանգեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին եւ ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին՝ իրականացնել ռեյդ, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին եւ զինաթափել:

Մեկնաբանություն
X