Լոնդոնը Մոսկվային մեղադրում է ստի մեջ

Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ Սկրիպաների գործով Ռուսաստանին ուղղված յուրաքանչյուր հարցմանը Մոսկվան պատասխանել է ստով եւ կեղծիքով։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով Դաունինգ սթրիտի պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը։ Այս կերպ Լոնդոնն արձագանքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությանը, որ հայր եւ դուստր Սկրիպալների թունավորման մեջ կասկածվող անձինք հանդիսանում են քաղաքացիական դեմքեր եւ որեւէ կապ չունեն Գլխավոր հետախուզական վարչության հետ։

Մեկնաբանություն
X