Անկանոն հերթ` Կարգին Հայկոյի հետ լուսանկարվելու համար. տեսանյութ

Քանաքեռ-Զեյթունում նախընտրական հանրահավաքը ավարտելուց հետո «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հավաքված քաղաքացիներին խոստացավ` չի հեռանալու մինչեւ բոլոր ցանկացողների հետ չլուսանկարվի, սակայն պետք է պահել կարգուկանոնը` չհրել եւ ով նկարվել է, տեղը զիջի մյուսին։

Նշենք, որ Հայկ Մարությանի հետ լուսանկարվելու համար իսկական հերթեր են գոյանում բոլոր այն համայնքներում, որտեղ նա քարոզարշավի ընթացքում լինում է։

Մեկնաբանություն
X