ՀՀ-ում ապրում են մարդիկ, ովքեր ասֆալտներին կպառկացնեն ցանկացած բռնապետի. Նիկոլ Փաշինյան․ տեսանյութ

«Ձեր երկրում վարչապետ է դարձել մի մարդ, ով սկսել ա մինուսից»։ Այս մասին այսօր Քանաքեռ-Զեյթունում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` կոչ անելով երիտասարդներին սոցիալական վատ վիճակի պատճառով չընկճվել. «Ուզում եմ ասեմ ուսանողներին` մի ընկճվեք, ուղղեք ձեր մեջքը, քայլեք վստահ։ Դուք հզոր եք, դուք ՀՀ հպարտ քաղաքացի եք եւ ձեր դեմ խաղ չկա»։

Վարչապետը նաեւ անդրադարձավ այն խոսակցություններին, թե ի դեմս իրեն բռնապետություն է. «ՀՀ-ում երբեք չի կարող բռնակալ կամ բռնապետ լինել, որովհետեւ ՀՀ-ում ապրում են մարդիկ, ովքեր ասֆալտներին կպառկացնեն ցանկացած բռնապետի։ ՀՀ-ում չի կարող լինել բռնապետ, որովհետեւ էդ քաղաքացու դեմ խաղ չունի ոչ մեկ, էդ քաղաքացու դեմ խաղ չունի Նիկոլ Փաշինյանը, Հայկ Մարությանը, այդ քաղաքացու դեմ խաղ չունի ոչ մեկ»։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X