Ռուս-ամերիկյան հարաբերությունները փորձում են թունավորել

Ռուս-ամերիկյան հարաբերությունները ներկայումս լավ ժամանակներ չեն ապրում ամենեւին, եւ ակնհայտ է, որ դրանք անընդհատ փորձում են թունավորել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Արեւելյան Տնտեսական ֆորումի ժամանակ, որը ընթանում է ՌԴ Վլադիվոստոկ քաղաքում։

Ինչպես հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը, Լավրովը ասել է, որ ամերիկյան կողմի քաղաքականությունը, որը հարկադիր հակազդման քայլերի է դիմում, եթե ինչ-որ բան այն չէ իր պատկերացմամբ, երկարատեւ հաջողության չի կարող բերել։ Նա նաեւ նկատել է, որ բոլորին էլ դուր չի գալիս այն վիճակը, երբ երկու գերտերությունները նման ճգնաժամային հարաբերություններ ունեն, ինչը հարիր չէ նաեւ երկու ժողովուրդներին։

Մեկնաբանություն
X