Ռուսաստանը մոլորվել է անխոհեմ քաղաքականության բավիղներում

…և այնուամենայնիվ, Ռուսաստանն այդպես էլ չկայացավ ոչ միայն որպես գերտերություն, այլև ընդհանրապես չկայացավ որպես պետականություն. նա անընդհատ քաղաքական մի բևեռից մյուսն է վազում: Դեռևս 19-րդ դարում, երբ Ռուսաստանը գրեթե անընդմեջ պատերազմում էր Թուրքիայի դեմ, այդպես էլ չհասկացավ, որ այդ պատերազմներին նրան դրդում էր Եվրոպան, որպեսզի Բուլղարիան թուրքական լծից ազատագրելուց հետո, չլինի թե Ռուսաստանը շարունակի իր առաջխաղացումը դեպի արևմուտք, քանի որ նա, ռուս գրող Վալենտին Ռասպուտինի բնորոշմամբ, գրեթե ավարտել էր «Հայրենիքի առաջխաղացումը դեպի արևելք»,և հիմա եկել էր այն դեպի արևմուտք տեղաշարժելու ժամանակը:Ռուսաստանը և Օսմանյան կայսրությունը մշտապես եղել են հակառակորդներ.հիսուն և ավելի ճակատամարտեր են տվել նրանք` Առաջին աշխարհամարտը ներառյալ: Համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ նրանք եղել են միմյանց դեմ պատերազմող պետություններ` Թուրքիան` որպես Գերմանիայի դաշնակից: Սառը պատերազմի տարիներին Թուրքիան ՆԱՏՕ-ի կազմում համենայն դեպս ոչ բարեկամական հարաբերությունների մեջ է եղել ԽՍՀՄ- ի, այսինքն`Ռուսաստանի հետ: Վերջին շրջանում քաղաքական կտրուկ շրջադարձերի պատճառով, Ռուսաստանը` ի դեմս Եվրոպայի և Ամերիկայի` «ամբարտավան հարևանի ջիգրու» մերձեցել է Թուրքիայի հետ: Թուրքիայի քաղաքական նոր խաղերը Ռուսաստանի հետ ստիպում են հիշել ռուսական իմաստուն մի առած` «Չի կարելի երկու անգամ ոտքը դնել նույն փոցխի գլխին», որովհետև փոցխի պոչը երկրորդ անգամ կհարվածի ճակատիդ:

Ռուս-թուրքական ներկա առևտրա-ռազմա-քաղաքական և ռազմավարական-բարեկամական հարաբերությունները հենց այդ փոցխի գլխին երկրորդ,երրորդ անգամ կանգելու նման մի բան է ստացվում: Ուզում եմ հիշեցնել Ֆ.Դոստոեվսկու խոսքերը, որ նա ասել է ժամանակին` թուրքերին վստահելու և հավատալու վերաբերյալ: «Բայց Եվրոպայում այդ ամենը հասկանալի է,և հասկանալի է, թե դա ինչու է տեղի ունենում:Սակայն ինչպե՞ս կարող ենք մենք տատանվել ,հուզվել և անգամ հավատալ ինչ-որ նոր, անսպասելի բացահայտված թուրք ազգի կենսական ուժերին:Ինչո՞ւմ է դրսևորվել թուրք ազգի այդ ուժը ,ֆանատիզմի՞ մեջ:Բայց չէ՞ որ ֆանատիզմը մեռելածին է,դիակ է,ու դա մեզ հարյուր անգամ քարոզել են ա’յն նույն մարդիկ,ովքեր հիմա հավատում են թուրքական ուժերին»:

Նույնիսկ իմաստուն աստվածաբան Դոստոևսկին,որն իր ողջ կյանքում`որպես ռուս մարդ, եղել է աստվածավախ,կոչ է անում թուրքերի բարբարոսությանը պատասխանել ըստ արժանավույն,կամ մեկընդմիշտ խլել նրանցից զենքը ,ինչպես դա արվեց ժամանակին թաթարների հետ,որոնք,մնալով անզեն,սկսեցին զբաղվել մանր առևտրով:

Եկեք հիշենք,ավելի ճիշտ, չմոռանանք թուրքերի կողմից խփված ռուսական ինքնաթիռը և պաշտոնական ելույթի ժամանակ,որպես վերջին ահաբեկչի գնդակահարված Թուրքիայում Ռուսաստանի դեսպանին: Թուրքական պետական այս երկու ահաբեկությունները Ռուսաստանի դեմ հալած յուղի տեղ անցան: Այդ ամենից հետո Ռուսաստանը կտրուկ մերձեցավ ՆԱՏՕ-ի հզոր անդամներից մեկի`Թուրքիայի հետ և երկկողմ պայմանագրերով վաճառում է նրան հարձակողական հզոր զենք,պայմանագիր է կնքել Թուրքիայում կառուցել ատոմային էլեկտրակայան:Իսկ դա նշանակում է, որ Թուրքիան մոտ ապագայում կդառնա միջուկային պետություն:Զարմանալի է, որ դրան դեմ չեն ո’չ Եվրոպան ու Ամերիկան, ոչ Իսրայելը:

Մինչդեռ Եվրոպան ,Ամերիկան և Իսրայելը, /վերջինս որպես Իրանի ոխերիմ թշնամի/ ամեն կերպ խոչընդոտում են Իրանի նույն բովանդակությամբ ատոմային ծրագրին:Ստացվում է քաղաքական կազուս`Ռուսաստանը`ի դեմս Թուրքիայի, զինում է ՆԱՏՕ-ի՞ն:Մի՞թե սա ոչ մեկի համար տարօրինակ չէ՞,դե գոնե Ռուսաստանի քաղաքացիները զարմանան:Եվ դարձյալ քաղաքկան տարօրինակ և անըմբռնելի վերաբեմունք Ռուսաստանի կողմից.Ռուսաստանը շատ ցավագին, խանդով է վերաբերվում Հայաստանի փոքրիկ քայլերին դեպի ՆԱՏՕ:Ես ուզում եմ հիշեցնել մեր երկրի ռազմավարական դաշնակից Ռուսաստանին,նաև Հայաստանի ղեկավարներին.ինչպե՞ս հասկանալ,որ Ռուսաստանը դեմ է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի ամենափոքր հարաբերություններին,իսկ ինքը`Ռուսաստանը,զինում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային,որը Հայաստանի պատմական և ռազմավարական թշնամին է,և որի հետ Ռուսաստանը ռազմավարական դաշնակից է:Չի կարող նույն պետությունը միաժամանակ ռազմավարական-ռազմական-առևտրական դաշնակից լինել այն երկրների հետ,որոնք պատմականորեն թշնամի են միմյանց :Հին իմաստությունն ասում է. «Թշնամուդ բարեկամը քո թշնամին է»:Սա` մեզ համար:

Իսկ գոնե մի ռուսաստանցի, էլ չեմ ասում զտարյուն ռուս քաղաքական գործիչ կամ քաղաքագետ մտածե՞լ է այն մասին, որ Ռուսաստանը անուղղակիորեն զինում է ՆԱՏՕՆ-ին…Մի՞թե իսկապես այնքան կարճ էՌուսաստանի քաղաքական հիշողությունը,որ նա արդեն որերորդ անգամ ոտքը դնում է նույն փոցխի գլխին: Ես կանեմ այդ բարի գործը, և մեկ անգամ ևս կհիշեցնեմ ոչ հեռու անցյալի պատմությունը:1920 թվականին Բոլշևիկյան Ռուսաստանը,Առաջին համաշխարհային պատերազմից, Հոկտեմբերյան հեղափոխությունից և քաղաքացիական դաժան պատերազմից դեռևս մեջքը չշտկած , զենքով,ոսկով,պարենով և կենդանի ուժով օգնում է Առաջին աշխարհամարտից հետո ջախջախված Թուրքիային`նորանկախ Հայաստանի Հանրապետության դեմ ռազմական գործողությունների ժամանակ:Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը խոստանում է Լենինին ռուսական սոցիալիստական հեղափոխությունը,այսպես ասած,ներմուծել Թուրքիա և ապա տարածել Արևելքի երկրներում:Եվ Ռուսաստանը,հավատում է Քեմալի քաղաքական աջակցության խոստմանը,իսկ իրականում դա քաղաքական խաբեություն էր Աթաթուրքի կողմից:Դարձյալ` ի դեպև ի զարմանս.Աթաթուրք թուրքերեն նշանակում է թուրքերի հայր:Հայտնի փաստ է, որ Մուստաֆա Քեմալն ազգությամբ կրոնափոխ հրեա է եղել.հիմա սա էթնի՞կ, թե՞ քաղաքական կազուսների շարքից է- թուրք ժողովրդի Հայրը հրեա՞ է եղել…

ԵՎ այսպես,Ռուսաստանը հեղափոխության զոհասեղանին է դնում Հայաստանի և հայ ժողովրդի ճակատագիրը:Միաժամանակ Ռուսաստանը Թուրքիայի և Ադրբեջանի մուսաֆաթական նորաթուխ հանրապետության հետ միասին կազմակերպում է ռազմական ագրեսիա` սարսափելի ցեղասպանությունից ուշքի չեկած հայ ժողովրդի և նորանկախ Հայաստանի դեմ: Դարձյալ հայ ժողովրդի գլխին կախվում է ցեղասպանության սարսափը`մի կողմից սովն ու համաճարակը,մյուս կողմից` ռազմական ագրեսիան`հյուսիսից`ռուսական կարմիր բանակը,հարավից`մուսաֆաթական ռազմական կազմավորումները,արևմուտքից`թուրքական բանակը`մինչև ատամները զինված ռուսական զենքով:Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության ղեկավարները ստիպված էին հրաժարվել իրենց պարտականություններից ,և Հայաստաը հռչակվում է Խորհրդային…Սակայն այդքանով չի ավարտվում ռուս-թուրք-մուսաֆաթական դավադրությունը.1921թ. ստորագրվում են ռուս-թուրքական Կարսի, ապա Մոսկվայի պայմանագրերը`եղբայրության և բարեկամության մասին:Սրանք հիմք դարձան պատմական հայոց տարածքները`Կարսի մարզն իր հարակից հայկական գյուղերով և Արդահան, Սուրմալու և այլ բնակավայրերով Թուրքիային հանձնելու `առանց Հայաստանի համաձայնության:Ի միջի այլոց,Կարսի պայմանագրի վերանայման մասին խոսեց Վ.Պուտիհը,երբ Թուրքիայի և Սիրիայի սահմանագլխին թուրքերը կործանեցին ռուսական ինքնաթիռը:

Պարզվում է, որ այնուամենայնիվ,ռուսական քաղաքական հիշողության մեջ ինչ-որ բան մնացել է:Տեղեկություն Կարսի և Մոսկվայի պայմանագրերի վերաբերյալ:Միջպետական ցանկացած փաստաթուղթ`ստորագրված երկու և ավելի պետությունների միջև,կարող է համարվել իրավաբանորեն հավաստի փաստաթուղթ,եթե այդ պետությունները ճանաչված են որպես միջազգային իրավունքի սուբյեկտ:Սակայն ո’չ Ռուսաստանը,ո’չ Թուրքիան միջազգային իրավունքի սուբյեկտ չեն համարվել, քանի որ այլ ճանաչված պետությունների կողմից ճանաչված չեն եղել վերոհիշյալ պայմանագրերը կնքելիս:Նույն Ռուսաստանը 1921 թվականին Ադրբեջանին նվիրեց բնիկ հայկական տարածքները`Ամբողջ Արցախը`Դաշտային և Լեռնային Ղարաբաղը և Նախիջևանը:Բարեբախտաբար Զանգեզուր-Սյունիքը կարողացավ պաշտպանել մեծագույն Հայ,անգերազանցելի զորավար և ռազմավարական մտքի կրող,իր երկրի ու ժողովրդի մեծ հայրենասեր Գարեգին Նժդեհը: Պահպանելով Սյունիքը Հայաստանի կազմում` Նժդեհը միաժամանակ փրկեց Ռուսաստանը թուրք-մուսաֆաթական միավորումից`դրանից բխող Ռուսաստանի համար ծանր հետևանքներից.Թուրքիան կտիրեր Բաքվի նավթին և դեպի Միջին Ասիա,ռուսական Կովկաս և թյուրքալեզու ազգերով բնակեցված շրջաններ տանող ճանապարհներին: Ռուսաստանը պետք է երախտապարտ լինի Գարեգին Նժդեհին, որ նա փակեց այդ ճանապարհները…

Այսօր Ռուսաստանն իր համար ստեղծում է թուրքական ռազմական օղակ,որն, աստիճանաբար ընդարձակվելով,կտարածվի թյուրքալեզու և մուսուլման ժողովուրդների մեջ,եթե Ռուսաստանին հաջողվի պարտադրել Հայաստանին Արցախի ազատագրված տարածքները հանձնել հարևան պետությանը…Իսկ ի՞նչ արեցին թուրքերը այդ թանկարժեք նվերները ստանալուց հետո:Նրանք երես թեքեցին ռուսներից և երկար տարիներ նրանց դեմ կա’մ ռազմական պատերազմ էին մղում/1941-45թթ.`որպես Գերմանիայի դաշնակից/,կամ սառը պատերազմ` ՆԱՏՕ-ի կազմում:

Այսպես կարելի է քրքրել Ռուսաստանի և Թուրքիայի միջև եղած թշնամանքի կամ ,այսպես կոչված, «բարեկամության» բազմադարյա պատմությունը:Մի բան անժխտելի է սակայն,որ ռուս –թուրքական քաղաքական հակամարտությունը առայսօր չի կորցրել իր աշխարհաքաղաքական այժմեականությունը…Բայց ես կարծում եմ`«Ով աչքեր ունի, կտեսնի, ով ականջ ունի կլսի» ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ…Միայն թե ուշ չլինի,և Ռուսաստանը ոտքը չդնի նույն փոցխի գլխին այս էլ քանի անգամ…

Մարի Բարսեղյան-Խանջյան

գրող,հրապարակախոս

8.9.2018թ.

РОССИЯ ЗАБЛУДИЛАСЬ В ДЕБРЯХ ИРРАЦИОНАЛЬНОЙ ПОЛИТИКИ.

И все же Россия так и не состоялась ни только как сверхдержава, но и вообще как государство-она мечится с одного политического полюса в другой и это повторяется веками: еще в 19-ом веке Россия воевала с Турцией, не понимая, что на эти войны ее подталкивает Европа, дабы после освобождения Болгарии от турецкого ига, Россия не продвигалась на Запад, поскольку она уже, по словам талантливого русского писателя Валентина Распутина, почти закончила «продвигать родину на восток», а теперь настало время «продвигать ее на запад». Россия и Турция и в первой и во второй мировой войнах были врагами, а потом в годы холодной войны Турция в составе НАТО была по крайней мере не дружественой страной по отнашению к СССР, то есть к России. Сейчас Россия «на зло надменному соседу» - Европе и Америке, сблизилась с Турцией. Новые политические игры Турции с Россией напоминают русскую народную мудрость. «Нельзя дважды наступать на одни и те же грабли». Русско-турецкие настоящие торгово-военно-политические, стратегически-дружественные отношения это и есть те грабли, на которые Россия наступает уже в который раз. Хочу напомнить слова великого русского гения Достоевского: «Но в Европе всё это понятно, и понятно, от чего это происходит. Но как у нас-то могут колебаться, волноваться и даже верить в какие-то новые, вдруг открывшиеся, жизненные силы турецкой нации? Чем проявила она эту силу? Фанатизмом? Но фанатизм мертвечина, а не сила, а у нас сто раз проповедовали это самые же эти люди, которые верят теперь в турецкие силы» (Ф. Достоевский). Даже мудрый БОГОСЛОВ Достоевский, который всю жизнь как русский человек был богобоязненный, призывает ответить варварствам турков по заслугам, или же отобрать у них оружие раз и навсегда, как это было сделано с татарами, которые оставшись без оружия, стали заниматься мелкой торговлей. Давайте вспомнем, вернее не забудем сбитый турками российский самолет и во время официального выступления в Турции перед публикой растреленного российского посла, как последнего террориста. И это тоже успешно сошлось с рук Турции. Сегодня Россия опять сблизилась с Турцией - ярым членом НАТО и продает ей наступательные мощные оружия, обязуется помочь в строительстве атомной станции, а это значит, что Турция в близжайщем будущем станет ядерной державой. Не странно ли, что этому не противится Запад и Израиль? Между тем, Запад и Америка, а так же Израиль - ярый противник Ирана - всячески припятствуют Ирану в той же атомной программе… Но забавное в этом стратегическом союзе с Турцией то, что Турция не собирается отказываться от членства НАТО. Получается, что Россия, в лице Турции, вооружает НАТО…? Неужели это ни странно ни для кого, ну хотя бы для самих россиян? И еще очень странное политическое соображение России… Россия очень болезненно–ревностно, я бы сказала недружелюбно относится к маленьким шажкам Армении в сторону НАТО… Я хочу напомнить нашему стратегическому союзнику, заодно и бывшим руководителям Армении - это как понимать - Россия против всякого рода контактов Армении с НАТО, а сама вооружает члена НАТО –Турцию - исторческого и стратегического врага Армении, с которой сама Россия является стратегическим союзником? Не может одна и та же страна одновремернно быть стратегически-военно-торговым союзницей двух стран, которые между собой историчвски враждуют: друг твоего врага –твой враг… Ну хоть один российский, уж не говорю чистокровный

русский политик или политолог задумолся над тем, что Россия косвенно вооружает НАТО? Неужели действительно настолько коротка политическая память России, что она уже который раз наступает на одни и те же грабли. Я сделаю доброе дело и еще раз напомню эту не очень давнюю историю. В 1920 году Большевитская Россия, сама, после Первой мировой войны, октяборьской революции и ожесточенной гражданкой войны еще не оправившись, помогла Турции, разгромленной в Первой мировой войне, золотом, оружием, продовольствием и живой силой против независимой Респулики Армения. Мустафа Кемаль Ататюрк, лидер революционного комитета не признанной тогда как международный субъект Турции, обещал Ленину совершить социалистическую револыцию в Турции. К стати, турецкая республика была провозглашена и признана только в1923 году. И Россия, поверив идеологической поддержке, а в действительности это было обыкновенным политическим обманом со стороны Ататюрка (Ататюрк означает отец тюрков - это то ли этнический, то ли политический казус - Ататюрк –-отец турков был евреем?).

Россия на жертвенный алтарь РЕВОЛЮЦИИ поставила судьбу Армении и армянского народа… Одновременно с Турцией и новоиспеченной мусафатистской искусственно созданной республикой Азербайджан, большевитская Россия организовала военную агрессию против молодой, неоправившейся от страшного геноцида суверенной, слабой Армении. Над армянским народом опять нависли ужасы геноцида – с одной стороны голод, чума, с другой стороны – военная агрессия с трех сторон - с севера - русская красная армия, с юга -мусафатистские вооруженные формирования и с запада - турецкая армия, вооруженная до зубов российским оружием и даже самолетом… Руководители Демократической Армении вынужденно оставили свои полномочия, и Армения была провозглашена СОВЕТСКОЙ… Но этим не кончился против Армении трехсторонний – российско-турецко-мусафатинский заговор. В 1921 были подписаны русско-турецкие два договора о братстве и дружбе - Карсский и Московский договора, в результате чего исконно армянские земли – Карская облость с прелегающими армянскими селами и маленькими городами-Ардаган, Сурмалу и тд., без соглссия Армении, были переданы Турции. Между прочим, о пересмотре карского договора напомнил господин В.Путин, когда турки на территории Сирии сбили российский самолет. Оказывается, все таки в российской политической памяти что то осталось… Справка на счет Карского и Московского договоров. Межгосударственный любой документ, подписанный между двумья государствами, может быть принят официально как юридически действительный документ, если обо государства признанны как СУБЪЕКТЫ международного права. Однако ни Россия, ни Турция на тот момент не были субъектами международного права, потому что не были признаны другими государствами. В том же 1921 году Россия подарила Азербайджану исконно армянские земли – Арцах – весь Карабах - Низинный и Нагорный и Нахичевань. Благо, Зангезур-Сюник отстоял великий армянин, непревзайденный полководец и стратег, большой патриот своей родины Гарегин Нжде. Сохранив Сюник за Арменией, Нжде одновременно спас Россию от турецко-мусафатинского воссоединения – с исходящими из этого последствиями - Турция заимела бы бакинскую нефть и прямую дорогу в Среднюю Азию, а так же на Российский Кавказ и тюркояычные облости России. Россия должна быть благодарна за это Гарегину Нжде… Странно, что Россия сегодня для себя создает настояшее турецкое военное кольцо, которое, постепенно расширяя свой ареал, может распространиться на тюркоязычные и исламские народы РФ, а после и на среднеазиатские государства, таким оброзом сужая петлю вокруг России. Это произайдет в короткие сроки, если России удастся принудить Армению сдать освобожденные земли Арцаха соседнему государству…

Да, а что сделали турки после получения этих подарков? Отвернулись от России и долгие годы продолжали против нее то горячую войну (1941-45 гг. как союзница Германии), то холодную –в состсве НАТО... Можно ворошить всю историю многовековой вражды и так называемую «дружбу» между Россией и Турцией. Русско-турецкие политические противостояния в стратегическом смысле и ныне не потеряли свою геополитическую актуальность... Но почему в России этого не понимают? Думаю «У кого есть г л а з а - увидит, у кого есть уши- услышит» истину... Дабы не было поздно, и Россия не наступила бы уже в который раз на одни и те же ГРАБЛИ…

Мари Барсегян-Ханджян,

писатель,публицист

8.9.2018г.

Մեկնաբանություն
X