Բրազիլիան հաղթեց Սալվադորին Նեյմարի օգնությամբ

Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականը Սալվադորի հավաքականի հետ ընկերական հանդիպման ժամանակ կարողացավ հաղթանակ տոնել Նեյմարի խաղի օգնությամբ։

Այս մասին հայտնում է «Советский спорт» հանդեսը։ Հանդիպումը տեղի է ունեցել ամերիկյան Մերիլենդում՝ «Ֆեդեքս Ֆիլդ» մարզադաշտում։ Բրազիլացիները հաղթել են 5։0 հաշվով։

Նեյմարն այս խաղում հանդես եկավ լավագույն կերպով՝ դառնալով մեկ գոլի եւ երեք գոլային փոխանցման հեղինակ։ Կրկնակի գոլ իր ակտիվում գրանցեց Ռիշարլիսոնը, ինչպես նաեւ մեկական գոլերի հեղինակ դարձան Կոուտինյոն եւ Մարկինյոսը։

Մեկնաբանություն
X