Որովայնից արյուն էր ծորում, ասաց` վախ, մեռա. «Սասնա ծռերի» գործով տուժող

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվեց «Սասնա ծռեր» խմբի 10 անդամի գործով դատական նիստը: Այսօր ցուցմունք տվեց ՊՊԾ գնդի գրավման օրերին գնդից փախուստի դիմած ոստիկաններից Խաչատուր Մուրադյանը: Նա դատարանին հայտնեց, որ ՊՊԾ գնդի տարածքը լքել է հետևի ճանապարհով, բայց չի նկատել, թե ինչպես է վիրավորում ստացել ոստիկան Գագիկ Մկրտչյանը, սակայն նրան տեսել է վիրավոր վիճակում.

«Որովայնից արյուն էր ծորում, հենվեց պատին, ասաց` վախ մեռա: Հետո ես գնացել եմ զինապահեստի մոտ, որտեղ ինձ ասում էին, որ դռները բացեմ»: Ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանը Մուրադյանին հարցրեց` իսկ տեղյա՞կ է եղել, որ Հայաստանում իշխանությունը յուրացված է եղել, որին Մուրադյանը պատասխանեց` ոչ։

Պավլիկ Մանուկյանը տուժողից հետաքրքրվեց` Գագիկ Մկրտչյանը վիրավորված է եղել որովայնի՞ց, թե՞ վնասվածք է ստացել թիկունքից, տուժողն ասաց չի տեսել թիկունքից: Մի քանի հարցերից հետո տուժողի ինքնազգացողությունը վատացավ: Նիստը տասը րոպեով ընդմիջվեց:

Մեկնաբանություն
X