Մեր երկրում իրավական անվտանգությունը վտանգված է

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին դատախազ Գևորգ Կոստանյանին հարցրինք՝ մենք ունե՞նք այսօր դատական անկախության հետ կապված խնդիր՝ ելնելով հենց երեկվա սկանդալային ձայնագրության բովանդակությունից։

«Մենք դատական անկախության մասով միանշանակ մենք խնդիր ունեցել ենք և՛ մեկ տարի առաջ, և՛ երկու տարի առաջ, և՛ հիմա ունենք»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Կոստանյանը։

Իսկ երեվա ձայնագրության մասով ի՞նչ կարող է ասել։ «Ես կարող եմ այդ կապակցությամբ մեկ բան ասել, հետո ես ավելի մանրամասն կխոսեմ։ Ես կարծում եմ, որ մեր երկրում իրավական անվտանգությունը վտանգված է։ Սա շատ վտանգավոր և մտահոգիչ երևույթ է երկրի համար։ Ինչ վերաբերում է կոնկրետ հանգամանքներին, ես կանդրադառնամ դրան ավելի ուշ։ Բայց երկրում իրավական անվտանգությունը ոչ թե վտանգված է, այլ կոտրված է»,-ասաց Կոստանյանը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X