ԱՄՆ քաղաքական համակարգը սկսել է խափանումներով աշխատել․ Սերգեյ Լավրով

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ամերիկյան ներքաղաքական համակարգը սկսել է աշխատել բավական նկատելի խափանումներով։ Այս մասին ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ասել է Արեւելյան տնտեսական ֆորումի ժամանակ։

Ինչպես փոխանցում է «РИА Новости» լրատվական գործակալությունը, նախարար Լավրովը ընդգծել է, որ երկկուսակցական համակարգը ԱՄՆ-ում արդեն չի կարողանում նորմալ գործել, ինչի մասին խոսում են եւ դեմոկրատները, եւ հանրապետականները։

«Պարտված կողմը սովորաբար փորձում է մեղավորներ գտնել, ներառյալ ԱՄՆ սահմաններից դուրս։ Ընտրական համակարգը, որը գործում է ԱՄՆ-ում, այնքան էլ դեմոկրատական չէ, քանի որ զուտ ընտրողների ձայներին եթե նայենք, Քլինթոնն ավելի շատ ձայն է հավաքել, քան Թրամփը»,- ասել է Լավրովը` հավելելով, որ այս հարցը ինքը քննարկել է դեռ Կոնդոլիսա Ռայսի հետ։

Ռայսն ասել էր, որ, իրոք, պրոբլեմ կա, սակայն հորդորել էր ամերիկյան հարցերին չխառնվել, իսկ հիմա, քանի որ հարցը արդեն ամերիկյան շրջանակներից դուրս է եկել, պետք է ֆիքսել, որ էլ ներամերիկյան չէ, հավելել է Լավրովը։

Մեկնաբանություն
X