«Ժողովուրդ». Մկրտումյանի տան վրա հարձակում կատարածը Յուվեցի Կարոյի թիկնապահն է եղել. Կարոն պատճա՞ռ է ունեցել

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան վրա հարձակման գործով իրավապահները հիմնականում մեկ վարկածի շուրջ են քննություն տանում՝ ինչ կապ կարող է ունենալ ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը՝ «Յուվեցի Կարոն»:

Բանն այն է, որ Մկրտումյանի տան վրա հարձակված անձանցից մեկն էլ Կարապետյանի նախկին թիկնապահ 49-ամյա Գագիկ Ղեւոնդյանն է, որ հիմա ձերբակալված է: Ըստ շրջանառվող լուրերի` Կարապետյանը ժամանակին բանկերից մեկի հետ դատական վեճ է ունեցել, եւ վերջում վճռաբեկ դատարանը որոշումը կայացրել է հօգուտ բանկի:

Ասում են՝ այս պատմությունը հասել է անգամ Սերժ Սարգսյանին: Կարո Կարապետյանն ինքը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, երեկ հերքել է իր առնչությունը Մկրտումյանի հետ կատարվածին: «Նախ այդ անձը իմ թիկնապահը չի եղել, ինձ մոտ մարդ է եղել, բայց 7 ամիս է հետը շփում չունեմ ու չգիտեմ` ինչի համար է նա դա կատարել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություն
X