Ռուսաստանը հնարավոր է խանգարի Մակեդոնիայի` ՆԱՏՕ-ին անդամակցմանը

ԱՄՆ Պնախարար գեներալ Ջեյմս Մետիսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները անհանգստացած է, քանի որ Ռուսաստանը ինչ-որ լծակներ է ստացել ներազդելու Մակեդոնիայի վրա եւ հնարավոր է խանգարի, որպեսզի այդ երկիրն անդամակցի դաշինքին։

Այս մասին հայտնում է The Washington Examiner-ը։ Համաձայն Պենտագոնի ղեկավարի, ռուսները կարող են ազդել հանրաքվեի արդյունքների վրա, որը տեղի է ունենալու ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին անդամակցության հարցով։ Մետիսը նաեւ ասել է, որ իրենք Մակեդոնիայի ժողովրդի կողքին են եւ անհրաժեշտ է համարել, որպեսզի հանրաքվեն անցնի մաքուր ձեւով, որպես ժողովրդի կամարտահայտություն՝ առանց միջամտությունների։

«Այն, ինչ Ռուսաստանն արեց Էստոնիայի, Ուկրաինայի եւ ԱՄՆ հետ, այժմ փորձում է անել Մակեդոնիայի հետ»,- մասնավորապես ասել է Մետիսը։

Մեկնաբանություն
X