8մլն դրամ՝ Գյումրու օրվա համար

«Գյումրու օր» ամենամյա տոնակատարության և Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման նպատակով Գյումրու ավագանին այսօր համայնքի բյուջեից հատկացրեց 8.000.000 դրամ:

Ի դեպ, նշենք, որ նույնքան գումար հատկացվեց անցյալ տարի, երբ նախագահ Սերժ Սարգսյանը քաղաքի օրը այցելեց Գյումրի: Իշխանական վերնախավից եւ բարձրաստիճան պաշտոնյաներից ո՞վքեր կայցելեն՝ դեռևս անհայտ է: Նշենք, որ նախորդ տարիների համեմատ Գյումրու օրվա համար վերջին երկու տարում հատկացվում է կրկնակի գումար:Մինչ այդ տոնն արժեցել է 3,5-4մլն դրամ, առավելագույնը՝ 7,5մլն:

Հիշեցնենք, որ այս տարի Հանրապետության երկրորդ քաղաքի օրը կնշվի սեպտեմբերի 30-ին: Յուրաքանչյուր տարի կարգախոս է ընտրվում: Այս տարի, քանի որ լրանում է 1988 թվականի երկրաշարժի 30-րդ տարելիցը, քաղաքի խորագիրն է՝«Վերածնվող Գյումրի»-ն: Ամեն տարի քաղաքը շքեղ է տոնում օրը, գյումրեցիներն առանձնահատուկ են պատրաստվում օրվան: Այս տարի էլ կազմակերպիչներն անմոռանալի օր են խոստանում: Գյումրու քաղաքապետարանում արդեն երկրորդ հանդիպումն է կազմակերպվում՝ միջոցառման աշխատանքները քննարկելու նպատակով: Քաղաքի տարբեր հատվածներում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվելու, իսկ տոնական օրը կամփոփվի Վարդանանց հրապարակում կայանալիք շքեղ համերգով: Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X