Փաշինյանը որոշեց երթ իրականացնել՝ նախապես չհայտարարելով դրա մասին (տեսանյութ)

Դավթաշենում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հարահավաքից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշեց երթ իրականացնել՝ դրա մասին նախապես չհայտարարելով։

Նա անցավ ժողովրդի շարքերը, այնուհետև նրանց միջից դուրս եկավ մայրուղի, և այժմ հայրուրավոր քաղաքացիների հետ երթով շարժվում են դեռևս անհայտ ուղղությամբ։

Նշենք, որ այսօրվա հանրահավաքին Փաշինյանը հիմնականում անդրադարձավ հայտնի ձայնագրությանը՝ կոշտ գնահատականներ հնչեցնելով և իրավապահ մարմինների ուշադրությունը սևեռելով ապօրինի հարստացած օլիգարխների, ապօրինի զինված խմբավորումների և այլոց վրա։

Մեկնաբանություն
X