Իսրայելցի զինվորականները 16-ամյա պաղեստինցի դեռահասի են սպանել

Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացնում են, որ Գազայի սեկտորում իսրայելցի զինվորականները պաղեստինցի 16-ամյա դեռահասի են սպանել։ Այս մասին գրում է Associated Press լրատվական գործակալությունը։

Համաձայն հրապարակման, դեռահասը հրազենային վիրավորում ստացել է Ռաֆախ քաղաքի մոտ, որը գտնվում է Իսրայելի հետ սահմանագծից ոչ հեռու։ Սոցկայքերում հրապարակվել է տեսանյութ այն մասին, թե ինչպես երիտասարդ տղան քարեր է նետում իսրայելցի զինվորականների ուղղությամբ, ապա հանում է սպիտակ մարզաշապիկն ու սկսում թափահարել օդում։ Ենթադրվում է, որ նա էլ եղել է սպանված դեռահասը։ Իսրայելի ԶՈՒ-ից հայտնել են, որ կատարվածի առնչությամբ սկսվել է քննություն։

Մեկնաբանություն
X