Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան պատրաստվում են հրաժարվել դոլարից

Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Համմաթին հայտարարել է, որ ռուսաստանցի եւ թուրք գործընկերների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են առեւտրում տեղական արժույթների օգտագործման հնարավորւթյունը, որպես դոլարին փոխարինող արժույթ։

Այս մասին հայտնում է Tehran Times-ը։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում, որին մասնակցել է նաեւ Իրանի Նավթի նախարար Բիջան Զանգանեն, քննարկվել է նաեւ այն հարցը, որ հարկ է ազգային արժույթներով առեւտուր իրականացնել, որպեսզի երեք երկրների տնտեսությունների եւ առեւտրի հանդեպ դոլարի ունեցած ազդեցությունը նվազեցվի։

Հրապարակման մեջ նշվում է, որ այդ քայլը նաեւ կնպաստի առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանը երեք երկրների միջեւ։ Համմաթին նաեւ տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում որոշում է կայացվել շարունակել աշխատանքները եւ հաջորդիվ՝ Մոսկվայում ՌԴ Կենտրոնական բանկի նախագահի հետ հանդիպման ժամանակ, կրկին անդրադառնալ այդ հարցին։

Մեկնաբանություն
X