Հայտնի է ամենաշատ կին օդաչու ունեցող երկիրը

Հնդկաստանը դարձել է ամենաշատ կին օդաչու ունեցող երկիրը։ Այս մասին հայտնում է The Telegraph պարբերականը։ Պարբերականը նաեւ նշում է, որ աշխարհում օդաչուների 5 տոկոսը կանայք են։ Հնդկաստանում կանայք օդաչուների 13 տոկոսն են կազմում, ինչը երկու անգամ գերազանցում է Մեծ Բրիտանիային եւ ԱՄՆ-ին, որտեղ կին օդաչուները համապատասխանաբար 4,77% եւ 4,36% տոկոսն են կազմում։

Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ 2012-ին դեռեւս Հնդկաստանը համարվում էր ամենավատ 20 երկրներից մեկը կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության տեսակետից, ինչը պայմանավորված էր պահպանողական հասարակություն ունենալով։ Հարկ է նշել, որ Հնդկաստանը նաեւ ունի ամենից արագ զարգացող ավիացիոն շուկան աշխարհում, եւ տեղի ավիաընկերությունները ունեն օդաչուների դեֆիցիտ:

Մեկնաբանություն
X