ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի հրապարակման դեպքի առիթով քրգործ է հարուցվել

ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի հրապարակման դեպքի առիթով ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչությունում հարուցվել է քրեական գործ։

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի (անձի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումների գաղտնիությունը խախտելը) և 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի (համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը, որը կատարվել է առանձնակի արժեք ունեցող տեղեկատվություն ստանալու նպատակով) հատկանիշներով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Մեկնաբանություն
X