Հարավային Կորեայի` յուրօրինակ սիրո խոստովանությունը

Հարավային Կորեայի վարչապետ Լի Նակ Յոնը Արեւելյան տնտեսական ֆորումի ժամանակ, որտեղ նա ժամանել է որպես Հարավ-Կորեական պատվիրակության ղեկավար, յուրօրինակ սիրո խոստովանություն է արել` հայտարարելով, որ սիրահարված է ռուսական մշակույթին։

Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը։ Համաձայն վարչապետ Լի Նակ Յոնի, ռուսական գրականության եւ արվեստի գործերը մեծապես մխիթարել են եւ ներշնչել կորեացիներին։ «Երիտասարդությանս շրջանում ես նույնպես կարդացել եմ այնպիսի մեծ ռուս գրողների, ինչպիսիք են Տոլստոյը, Դոստոեւսկին, Պուշկինն ու Չեխովը, իսկ «Միլիոնավոր կարմիր վարդեր» երգը, որը կատարում է Ալլա Պուգաչովան, իմ ամենասիրած երգերից է»,- ասել է Հարավային Կորեայի վարչապետը։

Հիշեցնենք, որ Արեւելյան տնտեսական ֆորումը կտեւի Վլադիվոստոկ քաղաքում մինչեւ սեպտեմբերի 13-ը։

Մեկնաբանություն
X