Առաջատարները կարող են լինել Հայկ Մարությանը, Արտակ Զեյնալյանը եւ Նաիրա Զոհրաբյանը

«Առաջատարները կարող են լինել Հայկ Մարությանը, Արտակ Զեյնալյանը եւ ԲՀԿ-ի ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը։ Խնդիրն այն է, որ Հանրապետականին սովորաբար ձայն տվողները ո՞նց են իրենց դրսեւորելու։ «Ելք»-ի կողմնակիցները տարակուսանքի մեջ են՝ ո՞ւմ են տալու՝ «Լույսի՞ն», թե՞ «Իմ քայլը» դաշինքին։ Ամենակարեւորը, քանի որ ընդդիմադիր ուժն եկել ա, իշխանական ա դառել, ավանդական իշխանամետն եւ ընդդիմադիրը էլի տարակուսանքի մեջ են։ Դրա համար շատ բարդ կլինի»։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ անդարդառնալով Երեւանի ավագանու ընտրություններին։

Նրա խոսքով՝ հնարավոր է կոալիցիա կազմվի․ «Քանի որ Հայկը այնքան էլ չի ընդունվում քաղաքապետ, ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի նրան աջակցել։ Խնդիրը այն կլինի, որ ԲՀԿ-ն նորմալ աշխատի, Ազգային ժողովում 31 պատգամավոր ունի»։

Փաշինյանն ասել է, որ շտաբներ չենք բացելու եւ այլն, այստեղ գյուղական ինքնագործունեության մակարդակով քարոզարշավ է անցակցվելու։ Իրենք երեւի էլի դրոշներով, մեքենաներով, փողոցներով էլի ֆռֆռալու են, դա իրենց ոճն ա, հետ ենք գնում դեպի 90-ական թվականները»։

Մեկնաբանություն
X