Ռուս-չինական հարաբերություններում նոր շրջադարձեր են սպասվում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը կընդլայնեն գործակցությունը գյուղոլորտում։ Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը։ «Ընդլայնվում է գործակցությունը գյուղատնտեսության ոլորտում։ Հունվար-հունիս ամիսներին ավելի քան 50 տոկոսով ռուսական գյուղատնտեսական արտադրանքի ներկրման ծավալները դեպի Չինաստան ավելացել են։

Միայն ցորենի մասով արդեն ներկրվել է 656 հազար տոննա ցորեն, ինչը գերազանցում է 2017-ի ողջ ցուցանիշը»,- հայտարարել է Պուտինը ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո։

Նշենք, որ երկու նախագահները նաեւ պայմանավորվել են փոխադարձ առեւտրային հաշվարկները կատարելիս ազատվել դոլարից։

Մեկնաբանություն
X