Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորին կզրկեն անձեռնմխելիությունից

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, «Ռադիկալ կուսակցության» նախագահ Օլեգ Լյաշկոյին կզրկեն պատգամավորական անձեռնմխելիությունից։ Այս մասին հայտնում է «Украинские новости»-ն՝ մանրամասնելով, որ ներկայումս Հակակոռուպցիոն հատուկ դատախազությունն ու Հակակոռուպցիոն ազգային բյուրոն համատեղ նախապատրաստում են միջնորդություն այդ առնչությամբ։

Բանն այն է, որ Լյաշկոն հարկային հայտարարագրում սխալ տեղեկություններ է հրապարակել, ինչի համար կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության։ Նրան կասկածում են նաեւ անօրինական հարստացման մեջ։

Մեկնաբանություն
X