Որ վայրկյանին, որ ներկայացնեն նման պահանջ, ես նույն վայրկյանին հրաժարական կտամ

«Ուրեմն, ես կառչած չեմ էս պաշտոնից, ես ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնում եմ շատ մեծ պատասխանատվությամբ, և կարծում եմ, որ ունեմ շատ գործեր անելու, և որ վայրկյանին հասարակությունը կներկայացնի պահանջ, որ ես հրաժարական տամ, ես այդ հրաժարականը կտամ։ Կա՛մ հասարակությունը, կա՛մ իմ քաղաքական ղեկավարությունը որ վայրկյանին, որ ներկայացնեն նման պահանջ, ես նույն վայրկյանին հրաժարական կտամ»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ խոսելով համացանցում հայտնված ձայնագրության մասին։ Ըստ Վանեցյանի՝ այս ձայնագրությունը տարածելու հիմնական նպատակն այն է, որ թուլացնեն իրենց՝ ԱԱԾ-ին և ՀՔԾ-ին, որպեսզի այն գործը, որը սկսել են, թողնեն կիսատ։

«Հարց կառաջանա՝ ուրիշ մարդիկ չկա՞ն, որոնք կանեն։ Կարող ա և կան, անփոխարինելի մարդիկ չկան, բայց եմնք ենք այդ գործը սկսել, մենք ենք տեղյակ մանրամասներին, և մենք ունենք այդքան կամք և վճռականություն, որ այդ գործը հասցնենք իր ավարտին»,-ասաց Արթուր Վանեցյանը։ Ինչ վերաբերում է նրան, թե ով կարող էր արած լինել այդ ձայնագրությունը, Վանեցյանն ասաց, որ գաղտնալսումներ իրականացվում են միայն ԱԱԾ-ի կողմից, ուստի իր համար ահնելուկ է, որ նման ձայնագրություն է արվել։ «Քննություն իրականացվիօ, կպարզվի, եթե ԱԱԾ-ի ներսում ա արվել, շատ ցավալի ա»,-ասաց նա՝ նշելով, որ գլխավոր դատախազությւոնում հարուցվել է քրեական գործ այս փաստի առնչությամբ։

Մեկնաբանություն
X