Անգամ, եթե վարչապետն ասել ա՝ պետք է փակել, ես ասել եմ՝ իրավական հիմքերը նայեք

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, քիչ առաջ մամուլի ասուլիսում պարզաբանումներ ներկայացնելով, այսօր համացանցում հայտնված սկանդալկային ձայնագրության վերաբերյալ, ասաց, որ խոսակցության պահին ինքը Մոսկվայում չի եղել, այլ եղել է Ժնևում որտեղ գտնվում էր ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության հետ կապված որոշ հարցեր քննարկելու։

«Ես այդ խոսակցության ժամանակ եղել եմ մեքենայի մեջ և գնալուց եմ եղել օդանավակայան։ Ես դա հստակ հիշում եմ, ես դա հստակ գիտեմ»,-ճասաց Վանեցյանը։ Ինչ վերաբերում է խոսակցության այն հատվածին, երբ ասում են՝ վարչապետն ասել է՝ պետք է կալանավորվի Խաչատուրովը, Վանեցյանը դա այսպես պարզաբանեց։

«էդ խոսակցության մեջ նման կերպ չի ասվցած։ Վարչապետն ասել ա, որ որևէ քաղաքական խոչընդոտ չի կարող լինել քրեական գործի օրինական ընթացքի համար»,-փորձեց իրենց խոսկացությունը պարզաբանել ԱԱԾ տնօրենը։ Լրագրողի այն դիտարկմանը, թե ինքը խոսակցության մեջ ՀՔԾ պետին ասում է՝ չնայած վարչապետն ասում է, որ պետք է փակել, բայց շարունակում են հիմքերը նայել, Վանեցյանն ասաց․ «Այո․․․ Ճիշտն ասած՝ ես տենց մանրակրկիտ չեմ լսել էդ խոսակցությունը։ Անգամ, եթե վարչապետն ասել ա՝ պետք է փակել, ես ասել եմ՝ իրավական հիմքերը նայեք։ Վարչապետը չի ասել՝ փակեք, վարչապետն ասել ա՝ քրեական գործով անցնող անձինք, անկախ իրենց անուններից և զբաղեցրած դիրքից, պետք է ենարկվեն պատախսանմատվության,ե թե կան հիմքերը նարնց պատասխանատվության ենթարկելու»։

Իսկ դատավորի հետ զրուցելու մասով էլ Վանեցյանը նախ փորձեց մանևրել, թե ինքը նման բան չի ասել ՀՔԾ պետի հետ խոսկացության ժամանակ, հետո ասաց, որ իրենց խոսակցության մեջ կարող են լինել որոշակի անճշտություններ․ «Որովհետև երբևիցե չէինք ենթադրի, որ կարող ա ձայնագրվի և հրապարակվի մեր խոսակցությունը»։

Մեկնաբանություն
X