Շատ տարօրինակ է, որ գաղտնալսվել է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցությունը․ Վանեցյանը պարզաբանում է

Ամենասկզբից ուզում եմ հաստատել, որ այդ ձայնագրությունը մեր մասնակցությամբ է եղել, և շատ տարօրինակ է, որ գաղտնալսվել է հանրապետության ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցությունը»,-հաստատելով այսօր տարածված ձայնագրության իսկությունը՝ այսպես սկսեց իր մամուլի ասուլիսը ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր ավնեցյանը։ Նա նշեց, որ դա մտահոգիչ փաստ է, որի վերաբերյալ մանրակրկիտ քննություն կտարվի և կպարզվի՝ ով է կատարել այդ ձայնագրույթունը։ Ինչ վերաբերում է խոսակցությանը, Վանեցյանն ասաց, որ խոսակցությունն, այո, եղել է Ռոբերտ Քոչարյանի դատարանի հայտնի որոշումը կայացնելու օրը։

«Լսել եք բոլորդ, գիտեք ինչի մասին է, չեմ ուզում մտնել մանրամասների մեջ, ուղղակի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանի առջև կանգնած էին երկրորդ նախագահ Ռ․ Քոչարյանը և ՀԱՊԿ գլխաբոր քարտուղար Յուրի Խաչատուրով, պետք էր 100 տոկոսով համոզված լինել, որ այդ գործում որևէ թերացում և թերություն չկա»,-ասաց ԱԱԾ տնօրենը։ Վանեցյանի խոսքով՝ այդ քննարկումը, որ իր և Սասուն Խաչատրյանի միջև կայացել է, եղել է զուտ իրավաբանական քննարկում։ «Նախ նախապատմությունն ասեմ՝ ստացել եմ մի հաղորդագրություն, փորձագիտական կարծիք, որտեղ եղել է հիմքերի հետ կապված որոշակի պարզաբանման խնդիր։ Հաղորդագրությունն ուղարկել եմ պարոն Խաչատրյանին, և նա, որպես իրավաբան, տվել է բացատրություն այդ հարցերի շուրջ»,-ասաց Վանեցյանը՝ նշելով, որ այն, ինչ իրենք անում են, այն պայքարը որ սկսել են, դա շարունակելու ենք և իրենց չի խանգարելու ոչ մի բան։

Մեկնաբանություն
X