Եգիպտոսում մահապատժի կենթարկեն 75 մարդու

Կահիրեի քրեական ատյանը հաստատել է 75 անձի հանդեպ կայացված մահապատժի վճիռները, որոնց շարքում նաեւ «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության առաջնորդներից Մուհամմեդ ալ Բիլթաջիի։ Այս մասին հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը։ Բոլոր մեղավորների դեպքում էլ մեղադրանքը Կահիրեի Ռաբիյա ա-Ադավիյա հրապարակում նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի պաշտոնանկության պահանջով կազմակերպված ցույցերին ունեցած առնչակցությունն է։ Դատարանի նիստի ժամանակ ներկա են եղել բազմաթիվ տեղական եւ արտասահմանյան լրագրողներ, նաեւ դիվանագիտական պատվիրակություն ԵՄ-ից։ Մի շարք մեղադրյալների հարազատների եւ շահերի պաշտպանների թույլ չեն տվել մուտք գործել դատարանի դահլիճ։Համաձայն Եգիպտոսի օրենսդրության, փաստաբանները կարող են 60 օրվա ընթացքում բողոքարկել Գերագույն դատարանին։ Մահապատժի ենթակա են նաեւ «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության նշանավոր անդամներից Սաֆուաթ Հիղյազին եւ Իսամ ալ-Արյանը։

Մեկնաբանություն
X