Շվեդիան հայտարարել է, թե որ դեպքում չի արտահանձնի Ջուլիան Ասանժին

Այն դեպքում, երբ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, ԱՄՆ արտահանձնելու դեպքում, սպառնա մահապատիժ, ապա Շվեդիան չի արտահանձնի նրան։ Այս մասին հայտարարել է Մոսկվայում Շվեդիայի դեսպան Պետեր Էրիկսոնը։ Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը։ Դիվանագետը հիշեցրել է, որ Շվեդիայում Ասանժին որոնում են սեքսուալ հանցագործություններ կատարելու մեղադրանքով։ «Եթե նրան բաց թողնեն Էկվադորի լոնդոնյան դեսպանատնից եւ հանձնեն Շվեդիային, իհարկե կլինի հետաքննություն, քանի որ մինչ այժմ մենք չենք կարողացել նրան հարցաքննել»,- ասել է դեսպան Էրիկսոնը։

Նա նաեւ հավելել է, որ ԱՄՆ-ն եւս ունի հավակնություններ Ասանժի հանդեպ։ Ստոկհոլմը պատրաստ է նրան արտահանձնել, սակայն եթե պարզվի, որ արտահանձնման դեպքում նրան ԱՄՆ-ում մահապատժի կենթարկեն, ապա արտահանձնում չի լինի։

Մեկնաբանություն
X