Ո՞ւր է Արթուր Բաղդասարյանը

ՕԵԿ-ը առաջին համար Մհեր Շահգելդյանի գլխավորությամբ քարոզարշավի 2-րդ օրը այցելել է Ավան վարչական շրջան: Շահգելդյանի խոսքով, այսօր նույնպես հանրահավաք չեն անելու, այլ շփվելու են բնակիչների հետ:

Շահգելդյանին հարցրինք, թե ինչո՞ւ Արթուր Բաղդասարյանն իրենց չի ուղեկցում՝ նկատի ունենալով, որ վարչապետ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը ելույթներ են ունենում իրենց թեկնածուների քարոզարշավների ընթացքում, պատասխանեց, որ շուտով նաև Արթուր Բաղդասարյանն էլ ելույթ կունենա, երբ հանրահավաք հրավիրեն:

Մեկնաբանություն
X