Ռուս դիվանագետը մատնել է «Նովիչոկի» թունավորման գործի հիմնական կասկածյալներին

Նախկին հատուկ գործակալ Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր՝ Յուլյա Սկրիպալի՝ Սոլսբերիում տեղի ունեցած թունավորման մեջ կասկածվող ենթադրյալ երկու անձանց, որոնց Լոնդոնը համարում է ռուսական հետախուզության աշխատակիցներ, մատնել է մի ռուս դիվանագետ, ով հավաքագրված է եղել բրիտանական հետախուզության կողմից։ Այս մասին հայտնում է Daily Express-ը, վկայակոչելով բրիտանական հատուկ ծառայություններում ունեցած իր աղբյուրներին։

Հաղորդվում է, որ դիվանագետն ունեցել է «Ապոլլոն» անունով ծածկանուն եւ հավաքագրվել է Հռոմում, մի քանի շաբաթ անց Սոլսբերիի թունավորման միջադեպից։ Ու չնայած այն բանին, որ դիվանագետը ունեցել է պաշտոն Հռոմի ռուսական դեսպանատանը, նրա իրական աշխատանքն է եղել հավաքել եւ Մոսկվա հասցնել տեղեկություններ ՆԱՏՕ-ի մասին։Ինչպես նշվում է հրապարակման մեջ, ռուս դիվանագետը բրիտանական հետախույզներին անհերքելի ապացույցներ է դրամադրել այն մասին թե ինչպիսի միջազգային գործակալներ ունի Մոսկվան։ Ընդ որում, հենց որ հայտնվել են ենթադրյալ կասկածյալների լուսանկարները, նշված դիվանագետը ճանաչել է նրանց եւ բացել «Նովիչոկի» հետ կապված ողջ ինֆորմացիան։

Մեկնաբանություն
X