Արա Բաբլոյանն ասել է, թե երբ կլինեն սահմանադրական փոփոխություններ

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի կարծիքով՝ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների կարելի է գնալ միայն քաղաքական կոնսենսուսի միջոցով: Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է նախաձեռնում նման փոփոխություններ, որով ԱԺ-ն ինքնալուծարելու հնարավորություն պետք է ստանա, Արա Բաբլոյանը տեղեկացրեց. «Նախևառաջ դեռ մենք չենք ստացել առաջարկություն, ստանալուց հետո կքննարկենք: Դա քաղաքական գործընթաց է և քննարկման, կոնսենսուսի արդյունք կարող է լինել, այսինքն՝ դա չի կարող լինել մեկ կամ երկու մարդու կամ քաղաքական գործչի ցանկություն: Դա պետք է լինի կոնսենսուսի արդյունք», - նշեց Ա.Բաբլոյանը:

Նա նաև ընդգծեց, որ չի կարող նշել ԱԺ արտահերթ ընտրությունների հստակ ժամկետներ: «Ճիշտն ասած, չեմ կարող նշել հստակ ժամկետ, որովհետև, դուք գիտեք, որ մենք ԱԺ-ում ստեղծել ենք համապատասխան աշխատանքային խումբ, որը աշխատում է օրենսդրության փոփոխությունների վրա: Այս աշխատանքները դեռ չեն ավարտվել», - ասաց ԱԺ նախագահը:

Մեկնաբանություն
X