Բախում Կարդի Բիի եւ Նիկի Մինաժի միջեւ

«Harper's Bazaar's» մրցանակաբաշխության ժամանակ բախում է տեղի ունեցել ամերիկացի երգչուհիներ Կարդի Բիի եւ Նիկի Մինաժի միջեւ։

Արարողության ժամանակ, ինչպես գրում է TMZ-ն, Կարդի Բին մոտեցել է այն սեղանին, որի մոտ նստած է եղել Նիկի Մինաժը եւ սկսել է հարաբերություններ պարզել։ Մինաժի թիկնապահները Կարդի Բիի այդ պահվածքը որակելով որպես հարձակում, միջամտել են կոնֆլիկտին։

Կարդի Բին, սակայն այդքանով չի սահմանափակվել եւ Նիկի Մինաժի վրա է նետել իր կոշիկը, թեեւ այն Նիկին չի դիպչել։

Ուշագրավ է այն, որ այդ ողջ ընթացքում Նիկի Մինաժը հանդարտություն է պահպանել։ Կայքը գրում է, որ անվտանգության աշխատակիցները Կարդի Բիին դուրս են տարել, ընդ որում նա եղել է միայն մեկ կոշիկով։ Հրապարակվել է նաեւ միջադեպի տեսանյութը։

Մեկնաբանություն
X