Վրաստանի նախագահի թեկնածուն գովազդ է տեղադրել PornHub-ում

Վրաստանի «Գիրչի» կուսակցությունից առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածու Զուրաբ Ջափարիձեն իր նախընտրական արշավի մասին գովազդ է տեղադրել պոտնոգրաֆիկ ֆիլմերի PornHub կայքում։ Այս մասին հայտնում է «Грузия Онлайн»-ը։ Հրապարակված է երկու գովազդային բաններ, որոնցից մեկի վրա գրված է «Չափսերի մեծացում չեմ խոստանում», իսկ երկրորդի վրա գրված է․ «Ավելի շատ սեքս, ավելի շատ ազատություն»։

Ջափարիձեն իր նմանատիպ քայլը որակել է որպես ամենասովորական բիզնես լուծում եւ հավելել, որ միայն սեպտեմբերի 8-ին, 4 ժամվա ընթացքում հրապարակման մեկնարկից սկսած, բաններների ավելի քան 40 հազար դիտում է գրանցվել։ «Մեր օգտատերը Վրաստանից օրական 8-9 րոպե է անցկացնում PornHub-ում։ Այդ ընթացքում նա կարող է տեսնել իմ բանները պերեֆերիկ հայացքով։ Իմ կարծիքով դա հազար անգամ ավելի արդյունավետ գովազդ է, քան բոլոր հեռուստատեսային գովազդները, փողոցային ներկայացումները եւ այլք միասին վերցված»,- մանրամասնել է Ջափարիձեն։ Նշենք, որ Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան այս տարվա հոկտեմբերի 28-ին։

Մեկնաբանություն
X