«Հրապարակը» ընտրություններին մասնակցող որևէ քաղաքական ուժի աջակցելու կամ խանգարելու խնդիր չունի

Քանի որ «Հրապարակը» Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող որևէ քաղաքական ուժի աջակցելու կամ խանգարելու խնդիր չունի, ուստի փորձելու ենք քարոզարշավի 11 օրվա ընթացքում պահել հավասարակշռությունը և բոլոր 12 ուժին ներկայացնել հավասարաչափ։ Հետևաբար, որոշել ենք մեր առաջին էջում տեղադրել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի լուսանկարները՝ հնարավորինս չեզոք տեքստով։ Սա կլինի մեր աջակցությունը նրանց, որ կարճաժամկետ քարոզարշավի ընթացքում հասցնեն գոնե երևալ ընտրողի «աչքին»։

Սակայն թերթում տպագրվող հոդվածների և լուրերի մեջ լինելու ենք ազատ՝ մեզ վերապահելով անկաշկանդ քննադատելու, գնահատականներ տալու իրավունքը։

Մեկնաբանություն
X