Խաչատուրյան քույրերից կրտսերը անմեղսունակ է ճանաչվել

Սեփական հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերից կրտսերը, ով օրեր առաջ էր տեղափոխվել հոգեբուժական կլինիկա՝ մեղսունակության փորձաքննություն անցնելու, ճանաչվել է անմեղսունակ՝ հանցագործությունը կատարելու պահին։ Այս մասին հայտնում է «Интерфакс» լրատվական գործակալությունը։ Համաձայն աղջիկների փաստաբան Յարոսլավ Պակուլինի, սպանության կատարման պահին Մարիան չի գիտակցել, թե ինչ է կատարել։

Մեղսունակության փորձաքննությունն իրականացվել է հինգշաբթի օրը` Վլադիմիր Սերբսկու ինստիտուտում։ «Նախնական արդյունքներով ճանաչել են անմեղսունակ հարվածներ հասցնելու պահին։ Դա ժամանակավոր հոգեկան խանգարում է»,- պարզաբանել է փաստաբան Պակուլինը։ Սա նշանակում է, որ Մարիա Խաչատուրյանը հնարավոր է խուսափի քրեական պատասխանատվությունից, եթե իհարկե նրան մեղսագրվող արարքները ապացուցված համարվի դատարանի կողմից։ «Նման հոգեվիճակի դեպքում արարքների հանցավորության գիտակցումը պետք է բացառել»,- ընդգծել է փաստաբանը։ Հայտնի է նաեւ, որ մյուս երկու քույրերը նույն փորձաքննության չեն ենթարկվել։

Մեկնաբանություն
X