Մամուլի տեսություն

«Ժամանակ». Թեժ Արմավիր. Հիմնական պայքարը կընթանա ՔՊ եւ ԲՀԿ ներկայացուցիչների միջեւ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 21-ին կայանալիք Արմավիրի քաղաքապետի ընտրություններում թեկնածուների թիվը կարող է գերազանցել տասնյակը: Ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեն առնվազն մի քանի ավագանու անդամներ, ԱԱԾ եւ ոստիկանության նախկին եւ ներկա աշխատակիցներ:

Բայց հիմնական պայքարը կընթանա գործող քաղաքապետի պաշտոնակատար, ՔՊ անդամ Դավիթ Խուդաթյանի եւ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ ներկայացուցիչ Արայիկ Աղաբաբյանի միջեւ: Վերջինս երկու անգամ առաջադրվել է քաղաքապետի թեկնածու, սակայն նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի իրականացրած կեղծիքների արդյունքում պարտվող է ճանաչվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություն
X